Ժիրինովսկու որդին քրեական պատասխանատվություն է պահանջում մանկապղծության քարոզի համար
Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդին՝ Պետական դումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևը (մոր ազգանվամբ է-Tert.am), հանդես է եկել մանկապղծություն քարոզելու համար քրեական պատժի սահմանման օգտին, գրում է gazeta.ru-ն:
Լեբեդևի կարծիքով՝ քննարկումը, արդարացումը և մանկապղծության կոչերը պետք է օրենսդրորեն արգելվեն, իսկ խախտողները քրեական պատասխանատվություն կրեն:
«Տարօրինակ է, որ Ռուսաստանում օրենք կա, որն արգելում է միասեռականության քարոզը, բայց օրենք չկա, որը կարգելեր մանկապղծության քարոզը»,- հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի որդին:
Այժմ Իգոր Լեբեդևն օրենքի նախագիծ է պատրաստում Քրեական օրենսգրքում «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» և դաշնային օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելու մասին:










