Բիշկեքում «Պուտին» փաբ և «Օբամա» բար է բացվել (տեսանյութ)
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում երկու հաստատություն է բացվել, որոնք անվանակոչվել են ՌԴ և ԱՄՆ նախագահների պատվին՝ «Պուտին» անվանումով փաբ և «Օբամա Bar&Grill» անվանումով բար, հայտնում է gazeta.ru-ն։
«Պուտին» փաբի ներսում պատերն ամբողջությամբ պատված են ՌԴ նախագահի լուսանկարներով, իսկ աշխատակիցները կրում են սև շապիկներ, որոնց վրա գրված է «Սիրալիր մարդիկ»։
Սննդի և խմիչքների մենյուում ևս անվանումները կրում են թեմատիկ բնույթ։
«Օբամա Bar&Grill» բարը նույնպես համապատասխանում է անվանմանը, սակայն ինտերիերի հատվածներ տեսանյութի մեջ չկան։
Նախորդ շաբաթ բացված ժամանցի վայրերը տեղի բնակիչների շրջանում բավականին հայտնի են։










