Сбербанк-ը դիմել է ԵՄ-ի դատարան՝ պատժամիջոցները չեղարկելու հայցով

13:00 • 24.10.14

Ռուսական Сбербанк-ը դիմել է Եվրոպական միության դատարան՝ պատժամիջոցները վերացնելու մասին հայցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով բանկի տարածած հաղորդագրությանը:

 

«Сбербанк России» բաց բաժնետիրական ընկերությունը երեկ դիմել է Եվրոպական միության դատարան՝ բանկի նկատմամբ Ռուսաստանին վերաբերող սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման մասին Եվրոպական միության խորհրդի որոշումը վերացնելու հայցով»,- հայտնել է Сбербанк-ը:

 

Ավելի վաղ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն խստացրել են կապիտալի շուկա մուտքի սահմանափակումները մի շարք ռուսական բանկերի և ընկերությունների համար՝ կրճատելով փոխառությունների վերջնաժամկետը մինչև 30 օր: Դրանց թվում է հայտնվել նաև Сбербанк-ը:

 

Ընթացիկ տարում ուկրաինական դեպքերի առնչությամբ սահմանված պատժամիջոցների տակ հայտնված բանկերը չեն կարող Եվրոպայի ֆինանսական շուկաներում 30 օրը գերազանցող մարման ժամկետով պարտատոմսեր տեղակայել: