Դիսնեյյան հերոսուհիների զգեստներ և այլ հանդերձներ Շանհայի նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)
Ամերիկյան և եվրոպական նորաձևության շաբաթներն էստաֆետը փոխանցել են Ասիային։ Այս շաբաթ գարուն-ամառ fashion-սեզոնը բացվել է Չինաստանում՝ Շանհայի նորաձևության շաբաթվա շրջանակում, գրում է РИА Новости-ն։
Իրենց հավաքածուներն են ներկայացրել իտալացի դիզայներ Ալբերտա Ֆերետին, Jonny Fu-ն, Y-Vison Homme-ն և այլ դիզայներներ։
Իսկ հոկտեմբերի 20-ը Շանհայում եղել է հեքիաթի օր։ Պոդիում են դուրս եկել մոդելներ դիսնեյյան հայտնի հերոսուհիների զգեստներով, որոնք ներառվել են Disney Princess Collection հավաքածուում։





















