«Խելացի» թևնոցը ձեռքի վրա ցույց է տալիս էլեկտրոնային նամակներն ու «թվիթները» (լուսանկարներ)
Այս գիտաֆանտաստիկ թվացող թևնոցները միանում են բջջայինին և ձեռքի վրա ցույց տալիս օգտատիրոջ Twitter-յան, Facebook-յան էջերը կամ էլ էլեկտրոնային նամակները, այլ կերպ ասած՝ այն ձեռքը դարձնում է մի մեծ էկրան, գրում է Daily Star-ը։
Այն մշակում է Cicret ընկերությունը, որը հույս ունի դրա արտադրությունը սկսել հաջորդ տարի։ Այնուամենայնիվ, այն էժան չի լինելու՝ մոտ 650 դոլար։
Այն ամբողջովին ինտերակտիվ է, ինչը հնարավորություն է տալիս գործողություններ կատարել տեղեկատվության հետ առանց բջջայինին դիպչելու, գրում է Daily Star-ը։
Թևնոցը նաև աշխատում է որպես ֆիտնես-ցուցիչ և վերահսկում է շարժումներն ու սրտի զարկերը։














