Կանադայի տներից մեկում 102 օձ է հայտնաբերվել (լուսանկար)
Կանադայում բնակվող ընտանիքը դիմել է վայրի բնության վերականգնողական տեղական կենտրոն` հայտնելով, որ իրենց տանը մի քանի օձ կա:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` փորձագետները, ժամանելով Սասկաչևան նահանգի Ռիջայնա կենտրոնում գտնվող տունը, նկուղում հայտնաբերել են այն մի քանի օձերին, որոնց նկատել էին տան տերերը: Այնուհետև շրջելով ողջ տան տարածքով` նրանք սողուններ են հայտնաբերել նաև ննջարանում և խոհանոցում:
Փորձագետները տնից 102 բարակ օձ են դուրս հանել, որոնք վնասակար չեն: Դրանցից ամենամեծը մեկ մետր երկարություն է ունեցել, իսկ ամենակարճը` 22 սմ:














