2015 թ.-ի կեսերին պատրաստ կլինեն Էբոլա վարակի դեմ պատվաստանյութի հարյուր-հազարավոր սրվակները. ԱՀԿ

00:08 • 25.10.14

Դեղագործական ընկերությունները 2015 թ.-ի առաջին կիսամյակին կպատրաստեն Էբոլա վարակի դեմ կիրառվող պատվաստանյութի հարյուր հազարավոր սրվակները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Մարի Պոլ Կինիի հայտարարությանը:


«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, 2015 թվականի առաջին կիսամյակի վերջին, մեր գնահատման տվյալների համաձայն, մենք պատվաստանյութի մի քանի հազարավոր չափաբաժնի թողարկման հնարավորություն կունենանք: Հնարավոր է՝ 200 կամ 300 հազար»,-նշել է Մարի Պոլ Կինին:
 

2015 թ.-ի կեսերին պատրաստ կլինեն Էբոլա վարակի դեմ պատվաստանյութի հարյուր-հազարավոր սրվակները. ԱՀԿ