Մեկ միլիոն եվրո արժողությամբ Ferrari F50-ը վթարի է ենթարկվել Մեծ Բրիտանիայում

22:40 • 25.10.14

Բավականին արտասովոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել բրիտանական Սիլվերսթոունի տեղական մայրուղիներից մեկում, որը տեղական ԶԼՄ-ները երկրի պատմության մեջ «մեկ ավտոմեքենայի մասնակցությամբ ամենաթանկ վթար» են անվանել: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Avtobizon.ru-ին:


Մոտ 1 մլն արժողությամբ բացառիկ Ferrari F50 սուպերքարը դուրս է թռել երթևեկելի հատվածից՝ բացառապես չոր և պարզ եղանակին: Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենան սահել է հետիոտների համար նախատեսված գծանշանների վրա:


Մեքենայի վերահսկողության կորստի հետևանքով ֆերարին հարվածել է լուսացույցի հիմքին՝ գրեթե ամբողջությամբ վնասելով աջակողմյան հատվածը: Մեքենայում վթարի պահին միայն վարորդն է եղել, տուժածներ չկան: