Տիգրան Կարապետյանը եռյակի հանրահավաքից իշխանության հետ համագործակցելու տավորություն է ստացել

20:17 • 25.10.14

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եռյակի՝ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից հրավիրված հանրահավաքից տպավորություն է ստացել, որ եռյակը համագործակցում է իշխանության հետ:

 


«Տպավորություն է, որ եռյակը իշխանության հետ համագործակցում է, որ թույլ չտա որևէ նոր ուժի ի հայտ գալը, բոլորը վախենում են նոր ուժից: Եռյակից ես կարող եմ տարբեակել միայն Ծառուկյանին՝ որպես դրական անձավորություն, մնացածը շինծու է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:

 


Տիգրան Կարապետյանը նաև ընդգծեց, որ եթե եռյակի նպատակը իշխանափոխությունն է, ապա դրան չեն հասնի խաղաղ միջոցներով: Դիտարկմանը, թե հանրահավաքի առաջնորդներց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բերելով Ուկրաինայի օրինակը, նշեց, որ եթե Հայաստանում «Մայդան» լինի, ապա այն կկործանվի, պատասխանեց. «Հիմա է կործանվում Հայաստանը, երբ իշխանական թևերը մտածում են միայն սեփական հարստացման մասին: Հեղափոխություն պետք է իրականացնել կտրուկ եղանակներով, ո'չ թե համերաշխ, քանի որ ինքնակամ դեռևս որևէ մեկը չի հանձնել իշխանափոխությունը»:

 


Տիգրան Կարապետյանն ընդգծեց, որ ինչքան երկար տևի այս հանրահավաքային փուլը, այնքան եռյակը կկորցնի ժողովրդի վստահությունը:
Հարցին՝ ինքը երեկ մասնակցե՞լ է հանարավաքին, պատասխանեց, որ ինքը չի հավատում հանարահավաքին, դրա համար գնալու իմաստ չի տեսնում: