Իտալական դատարանն արդարացրել է դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային
Ավարտվել է 5 տարի տևած դատական գործընթացը, որի շրջանակում ուսումնասիրվում էր հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի՝ հարկերից խուսափելու հարցը, գրում է tatler.ru-ն։
Իտալիայի Գերագույն դատարանն արդարացրել է դիզայներներին, ովքեր, դատախազության վստահեցմամբ, թաքցրել են միլիարդ եվրո եկամուտ (միջոցները փոխանցվել են Լյուքսեմբուրգում կեղծ ընկերությանը)։
Dolce & Gabbana բրենդի ստեղծագործական դուետը դատական նիստին չի ներկայացել, սակայն նրանց շահերը ներկայացրել են միաժամանակ 8 իրավապաշտպաններ։










