Թուրքիայի ՆԳ նախարարի դեմ հարձակում է իրականացվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի դեմ Շանլըուրֆա նահանգում հարձակում է իրականացվել:
Ինչպես տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթի կայքը, նախարարի և այլ պաշտոնյաների դեմ ուղղված հարձակման մասին ոստիկանության մի քանի աշխատակիցներ տեղյակ են եղել, սակայն դա կանխելու համար քայլեր չեն ձեռնարկել:
Անհայտ անձանց խումբը ՆԳ նախարարի և Թուրքիայի փոխվարչապետի ու նրանց հետ եղած պատվիրակության վրա քարեր են նետել Շանլըուրֆա նահանգում, որտեղ նրանք գնացել են ծանոթանալու սիրիական Քոբանի քաղաքից եկած փախստականների պայմաններին:
Քոբանիից եկած փախստականների թիվն անցնում է 150 հազարը: Հարձակման հետևանքով նախարարն ու փոխվարչապետը չեն տուժել:










