Սթիվեն Հոքինգը խոստացել է իր բացահայտումներով կիսվել Facebook-ում

10:11 • 25.10.14

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը գրանցվել է Facebook սոցկայքում և խոստացել պատմել իր վերջին բացահայտումների մասին, գրում է Лента-ն։

 

«Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու գոյություն ունի տիեզերքը։ Ժամանակը և տարածությունը կարող են ընդմիշտ գաղտնիք մնալ, սակայն դա երբեք չի նվազեցրել իմ հետաքրքասիրությունը։ Մեր կապերն անսահման աճել են, և այժմ, երբ ես հնարավորություն ունեմ, պատրաստ եմ կիսել ձեզ հետ իմ ճանապարհորդությունը։ Մնացեք միշտ հետաքրքրասեր, չէ՞ որ ես նույնպես այդպիսին եմ լինելու միշտ»,- գրել է Հոքինգը։

 

Նա նաև տեղադրել է տեսանյութ, որում իր երեխաները և թոռները մասնակցել են Ice Bucket Challenge «սառույցով դույլ» ակցիային։

 

Հոքինգի էջում նշվում է, որ բոլոր հաղորդագրությունները, որոնք նշված են SH տառերով, հրապարակում է անձամբ Հոքինգը։
 

Սթիվեն Հոքինգը խոստացել է իր բացահայտումներով կիսվել Facebook-ում