Ճապոնական սարքը լուսանկարել է օղաձև արևային խավարումը

14:01 • 25.10.14

Ճապոնական «Հինոդե» (Hinode) տիեզերական սարքը հոկտեմբերի 23-ին լուսանկարել է օղաձև արևային խավարումը:

 

Այն հաջողացրել է ճիշտ ընտրված կետից ֆիքսել հազվադեպ երևույթ՝ «հրե օղակն» այն պահին, երբ Լուսինն անցնում է Արևի առջևով, սակայն ամբողջությամբ չի փակում աստղային սկավառակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Աստղաֆիզիկայի Հարվարդ-սմիթսոնյան կենտրոնին հղումով։

 

«Սա ընդամենը երկրորդ օղաձև խավարումն է, որի ականատես է դառնում Hinode-ն 2006-ին իր աշխատանքը սկսելուց ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ճապոնական սարքը լուսանկարել է օղաձև արևային խավարումը