Իրանում 26-ամյա կնոջը կախել են՝ իրեն բռնաբարել փորձող տղամարդու սպանության համար

12:26 • 25.10.14

Իրանում 26-ամյա կինը կախաղան է բարձրացվել՝ երկրի հետախուզության նախարարության նախկին աշխատակցի սպանության համար, հայտնում է BBC-ն։

 

Մահապատիժն իրականացվել է՝ չնայած Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կոչերին՝ չեղարկել դատավճիռը։



Ռեյհան Ջաբարին դատապարտվել էր դեռևս 2007-ին՝ նախարարության նախկին աշխատակցի սպանության համար, ով փորձել էր բռնաբարել իրեն։

 

Իրավապաշտպանները նշել են, որ հանցագործության հետաքննությունն անցկացվել է լուրջ խախտումներով։

 

Նախորդ ամիս սոցցանցերում արշավ էր սկսվել մահապատիժը չեղարկելու նպատակով։