Դրամարկղային կտրոնների ջերմային վերամշակում անցած թուղթը խիստ վնասակար քիմիական միացությունն է պարունակում
Պարզվել է, որ դրամարկղային կտրոնների ջերմային վերամշակում անցած թուղթը Bisphenol-A (BPA) քիմիական միացությունն է պարունակում, որը բացասաբար է ազդում մարդկանց էնդոկրին համակարգի վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին
Ամերիկացի բժիշկները ենթադրում են, որ արդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկի մեջ առկա BPA-ի պարունակության մակարդակը բոլորովին էլ անվտանգ չէ օրգանիզմի համար:
Նախորդ ուսումնասիրությունները BPA-ի ազդեցության հետ են կապել ասթմայի, սրտանոթային հիվանդությունների, վերարտադրողական համակարգի խանգարումների և այլ խնդիրների զարգացման ռիսկը:
BPA են պարունակում սննդի փաթեթավորման համար նախատեսված պարագաների և ըմպելիքների տարաները: Իրենց արտադրության մեջ Bisphenol-A օգտագործող արտադրողները հաճախ նշում են դա իրենց ապրանքատեսակի վրա:










