Հնացած Mac համակարգիչները վերածվել են դիզայներական կահույքի (լուսանկարներ)
Apple Power Mac G5 համակարգիչը թողարկվել է 2003-ին՝ դառնալով ամենասիրելի և ճանաչելի համակարգիչներից մեկն աշխարհում։ 2006-ին Mac Pro-ի արտադրությունից հետո այն հայտնվել է պատմության «աղբանոցում»։ Սակայն, կարծես, այն դեռևս կարող է պիտանի լինել՝ որպես նորաձև կահույքի մաս, գրում է hitech.vesti.ru-ն։
Դիզայներ Կլաուս Գեյգերը ներկայացրել է նոր կահույքի մոդելներ՝ անվանելով իր նախագիծը benchma[r]k։ Համակարգիչների մաքուր և մինիմալիստական դիզայնը շատ լավ համադրվում է ժամանակակից ոճի հետ, ինչը թույլ է տալիս ստեղծել հետաքրքիր սեղաններ, նստարաններ և կահույքի այլ մասեր։
















