Համացանցում են հայտնվել Mercedes-Benz GLC 63 AMG-ի լրտեսական կադրերը

01:25 • 25.10.14

Համացանցում հրապարակվել են Mercedes-Benz GLC երկրորդ սերնդի քրոսովերի AMG տարբերակի լրտեսական կադրերը, որը նախկինում գործարանային GLK դասիչն էր կրում: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Tvoe-avto.ru –ին


Քողարկված տեսաֆիլմը թաքցնում է մեքենայի օպտիկան և կուզովի տարբեր տարրերը, սակայն լուսանկարներում հստակ երևում է նոր աէրոդինամիկ կառուցվածքը և ամենագնացի խոշորացված չափերը:


Նախնական տվյալների հմաձայն՝ Mercedes GLC 63 AMG-ը կհամալրվի 4 լիտր աշխատանքային ծավալով կրկնակի տուրբո ճնշման համակարգով: Այն հնարավոր կլինի ձեռք բերել արդեն 2015 թվականի աշնանը:
 

Համացանցում են հայտնվել Mercedes-Benz GLC 63 AMG-ի լրտեսական կադրերը