Նոր Toyota Camry-ն պատրաստ կլինի նոյեմբերին

00:32 • 25.10.14

Հաջորդ ամիս Toyota-ն կսկսկի նորացված Camry սեդանի արտադրությունը: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով 110km.ru-ին:


Աշնան վերջին ավտոմեքենաները կհասնեն ապրանքանիշի ռուսական դիլերային կենտրոններ:Ճապոնական նորույթը կհամալրվի 2 լիտր աշխատանքային ծավալով 148 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը կաշխատի 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփի համադրությամբ, հոսքագծում կհայտնվն 2.5 և 3.5 լիտր ծավալով շարժիչները:


Նորացված մոդելը կտարբերվի այլ բամպերներով, հետևի օպտիկայով, առաջնամասի օդազտիչի զանգվածային խողովակաձողով:


Մեքենայի սրահը կզարդարի նոր 3 թևանի ղեկանիվը, օդափոխության համակարգը, ինչպես նաև՝ մուլտիմեդիային 6.1 կամ 7 դյույմանոց անկյունագծով համակարգը:
 

Նոր Toyota Camry-ն պատրաստ կլինի նոյեմբերին