Նյու Յորքի քաղաքապետը շրջել է մետրոյով` Էբոլայով վարակվելուց անհանգստացած բնակչությանը հանգստացնելու համար
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն շրջել է մետրոյով` ապացուցելու ամերիկացիներին, որ նրանք պատճառ չունեն մտահոգվելու «Էբոլա» վիրուսի համաճարակից:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` CNN-ին հղումով, ուրբաթ քաղաքապետը ելույթ է ունեցել «Էբոլային» նվիրված մամլո ասուլիսում, որին հայտարարել է, որ ամերիկացիները «անհանգստանալու պատճառ չունեն»:
«Էբոլայով վարակվելը բավականին բարդ է: Եթե դուք մետրոյի նույն վագոնում եք գտնվում վարակված մարդու հետ, վարակվելու վտանգ չկա», - հավելել է դե Բլազիոն:
Նյու Յորքի բնակիչների շրջանում խառնաշփոթ է սկսվել, երբ Աֆրիկայից վերադարձած բժկի մոտ հաստատվել է «Էբոլա» վիրուսով վարակումը: Մինչ ախտորոշման հաստատումը վարակված Քրեյգ Սպենսերը անցել էր մետրոյով Մանհեթենից մինչև Բրուքլին, ինչպես նաև՝ բոուլինգի ակումբ էր հաճախել:










