Նյու Յորքում կախված են գտել Deutsche Bank-ի գլխավոր իրավաբանին

15:04 • 25.10.14

Նյու Յորքում կախվելով ինքնասպան է եղել Deutche Bank-ի գլխավոր իրավաբան Կալոջերո Գամբինոն, հայտնում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

41-ամյա տղամարդուն կախված վիճակում գտել է իր կինը՝ հոկտեմբերի 20-ին։

Գլխավոր իրավական խորհրդատուն հանդիսացող Գամբինոն աշխատել է գերմանական բանկում ավելի քան 11 տարի։

 

Իրավաբանը հիմնականում զբաղվում էր բանկի շահերի պաշտպանությամբ, իսկ բոլորովին վերջերս բանկը մեղադրվում էր արժութային շուկաներում խարդախության համար։

 

Նշվում է, որ ահռելի գումարներ են տարեկան ծախսվում դատական գործերի վրա։

 

Այս տարվա հունվարին Լոնդոնի իր բնակարանում կախվելով ինքնասպան էր եղել նույն բանկի կապիտալի և ռիսկերի օպտիմալացման բաժնի պետ Ուիլիամ Բրոքսմիթը։