Google-ի փոխնախագահը ռեկորդ է սահմանել՝ ստրատոսֆերայից թռչելով (տեսանյութ)
Ամերիկյան Google ընկերության մշակումների գծով փոխնախագահ Ալան Յուստասը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 41 կիլոմետր բարձրությունից պարաշյուտով թռչելով։ Թռիչքի պատրաստությունը տևել է 3 տարի, սակայն հանրությունն այդ մասին իմացել է միայն վերջին պահին, հայտնում է Forbes-ը։
57-ամյա ամերիկացին գերազանցել է ավստրալացի Ֆելիքս Բաումգարտների ռեկորդը, որը թռել էր 39 կմ բարձրությունից։ Յուստասը հայտարարել է, որ իր սկզբնական նպատակը եղել է տեխնոլոգիաների զարգացումը, ինչը կօգնի մարդկությանը ստրատոսֆերայի (մթնոլորտի վերնոլորտը, որը հասնում է 50-55 կմ բարձրության վրա) ուսումնասիրության գործում։
Թռիչքի օրը Յուստասը մոտ 4 ժամ է անցկացրել թթվածնային խցիկում։ Այնուհետ նա հագել է հատուկ կոստյում, որը հիշեցնում է տիեզերական սկաֆանդր։ Դրանից հետո նա հելիումով լցված օդապարիկով երկինք է բարձրացել։
41 կմ բարձրության վրա Յուստասն անցկացրել է կես ժամ, որի ժամանակ հիացել է հիանալի տեսարանով։
Նշվում է, որ փորձի արդյունքները կօգտագործվեն հետագայում նման բարձրության վրա զբոսաշրջիկներ ուղարկելու համար։










