Ամերիկյան դպրոցում կրակ բացած դեռահասի թիրախը եղել է իրեն մերժած աղջիկը. ԶԼՄ-ներ
Ամերիկյան Մերիսվիլ ավանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահաս Ջեյլին Ֆրայբերը կրակ է բացել աշակերտների ուղղությամբ։ Նրա թիրախը եղել է իրեն մերժած աղջիկը, հայտնում է Взгляд-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով։
Միջադեպի հետևանքով աղջիկը մահացել է, 4 դեռահաս գտնվում է հիվանդանոցում։ Երեքի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում և պայքարում են նրանց կյանքի համար, գրում է Seattle Times-ը։
Մասնավորապես՝ վնասվածք է ստացել 14-15 տարեկան 4 հոգի՝ 2 աղջիկ և 2 տղա, վերջիններս չարագործի ոչ հարազատ եղբայրներն են։
Ոստիկանությունը հայտնել է, որ տղան ինքնասպան է եղել, երբ նրա ձեռքից բռնել է հաստատության աշխատակիցը։











