Թեյի հաճախակի օգտագործումն իջեցնում է արյան ճնշումը

01:09 • 25.10.14

Գիտնականները վերլուծել են թեյի և արյան ճնշման միջև գոյություն ունեցող կապի շուրջ 25 ուսումնասիրության տվյալները և հայտնաբերել, որ թեյի ոչ մեծ քանակությունը ազդում է արյան ճնշման վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:


Թեյի երկարաժամկետ օգտագործումը՝ առնվազն 12 շաբաթ և ավել, ինչպես պարզվել է, շատ օգտակար է առողջության համար:

 

Առնվազն երեք ամիս մշտապես թեյ օգտագործած մարդկանց մոտ սիստոլիկ արյան ճնշումը նվազել է մինչև 2.6 մմ, իսկ դիաստոլիկը՝ մինչև 2.2 սնդիկի սյուն: Գիտնականների խոսքով՝ արյան ճնշման նույնիսկ այդչափ աննկատ իջեցումը դրական ազդեցություն է ունենում սրտի վրա:

 

Այն 8%-ով նվազեցնում է կաթվածի զարգացումը, 5%-ով իջեցնում սրտի իշեմիկ հիվանդության հետևանքով մահացությունների և 4%-ով՝ ընդհանուր մահացության ցուցանիշը: 

Թեյի հաճախակի օգտագործումն իջեցնում է արյան ճնշումը