NASA-ն Հավայան կղզիներում սկսել է դեպի Մարս կատարվելիք թռիչքի փորձերը
NASA-ն սկսել է դեպի Մարս մոլորակ իրականացվելիք թռիչքների փորձարկումները, որոնք կազմակերպվել են Հավայան կղզիներում: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Washington Post-ին:
Վեց կամավոր՝3 տղամարդ և 3 կին, ամբողջապես մեկուսացված վիճակում Մարսին հնարավորինս մոտիկ պայմաններում հրաբխի լանջերին են հասցվել, որպեսզի ուսումնասիրեն առաջիկա ուղևորության հոգեբանական գործոնը: Դեպի Մարս իսկական առաքելությունը տեղի կունենա մինչև 2030 թ.-ը:
Նախագծի գլխավոր հետազոտող Հավայան կղզիներում գտնվող համալսարանի պրոֆեսոր Մանոա Կիմ Բինստեդը նշել է իր նպատակը. «Մենք պետք է հասկանանք՝ ինչպես է աշխատում մարդկային գիտակցությունը, ինչպես են առանձին անհատներ ենթարկվում հրահանգներին, ինչպես է ժամանակի ընթացքում համընթաց զարգանում թիմը, տիեզերագնացները ինչպես կարձագանքեն երկարաժամկետ տիեզերական ճանապարհորդությանը»:










