Տղամարդկանց մահացության ռիսկը Y-քրոմոսոմներից է կախված. գիտնականներ

00:47 • 25.10.14

Տղամարդկանց Y-քրոմոսոմները կարող են առանցքային դեր խաղալ տղամարդկանց կյանքի տևողության բարձրացման և քաղցկեղի դեմ պայքարի դեպքում: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով ВВС-ին:


Այդ մասին են վկայում Շվեդիայի համալսարանում անցկացված 70-ից 84 տարեկան 1153 տարեց տղամարդու հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ Y-քրոմոսոմներից զուրկ տղամարդկանց մոտ մահը վրա է հասնում միջինը 5.5 տարի ավելի շուտ, քան նման խնդիր չունեցող նույն տարիքի տղամարդկանց մոտ:

 

 

Տղամարդկանց մահացության ռիսկը Y-քրոմոսոմներից է կախված. գիտնականներ