Իշխանափոխությունը պետք է լինի համապետական ընտրությունների արդյունքում, ոչ թե փողոցներում և հանրահավաքներում. Հովիկ Աբրահամյան

19:13 • 26.10.14

Մեր ապագան Մայր հայրենիք, Արցախ և Սփյուռք եռամիասնությունն է, և համատեղ ուժերով կարող ենք պայքարել մեր ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Դսեղում տեղի ունեցած ասմունքի փառատոնի Լոռու մարզի նախնական փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչ պետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք մեր ներկայով ու ապագայով պետք է հպարտանանք, մեր հաջողություններով ուրախանանք ու անձնական խնդիրները ստորադասենք: Ուզում եմ այս խոսքս ուղղել նաև մեր քաղաքական ուժերին, ովքեր իշխանափոխության կոչ են անում: Իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում՝ համապետական ընտրությունների արդյունքում, ոչ թե հրապարակներում, փողոցներում և հանրահավաքներում: Պետք է ամեն ինչ անենք մեր յուրաքանչյուր ռեսուրս արդյունավետ օգտագործելու համար»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ միասնական ուժերով պետք է Հայաստանը զարգացնել: