Բելգիայում հրապարակվել են 1976 թ. Էբոլայի վիրուսով առաջին հետազոտության կադրերը (տեսանյութ)
Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի համաճարակի տարածման և վիրուսով հիվանդների աճող քանակի կապակցությամբ բելգիական Het Laatste Nieuws թերթը որոշել է հրապարակել հազվագյուտ վավերագրական կադրեր 1976 թվականից, երբ հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է Կոնգո Հանրապետությունում, գրում է Russia Today-ը:
1976 թվականի հետազոտողների խումբը՝ բելգիացի գիտնական Պիտեր Պիոտի գլխավորությամբ, այցելել է Հանրապետությունում Յամբուկի խուլ գյուղը Մարբուրգի վիրուս համարվող հիվանդությունը հետազոտելու համար: Հետազոտության արդյունքում, սակայն, հայտնաբերվել է այլ վիրուս, որն այժմ կոչվում է Էբոլա (այն անվանվել է Յամբուկիով անցնող փոքր գետի անունով):
Տեսանյութում երևում է՝ ինչպես են գիտնականները հետազոտում Էբոլայով վարակված մարդկանց պաշտպանական հագուստներով, այնպիսի հագուստներով, ինչպիսին օգտագործվում են նաև այսօր: Հետազոտումից հետո բժիշկներն այրում են հագուստը՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:










