Աշխարհում առաջին անգամ «մեռած սրտի» փոխպատվաստում է իրականացվել

13:14 • 26.10.14

Առաջին անգամ աշխարհում ավստրալացի բժիշկները «մահացած սրտի» փոխպատվաստում են իրականացրել: 

Russia Today-ը մանրամասնում է, որ խոսքը բաբախել դադարած սրտի տրանսպլանտացիայի մասին է. Սիդնեի Սբ Վինսենթի հիվանդանոցի և Վիկտոր Չանգի սրտաբանական հետազոտությունների ինստիտուտի մասնագետներին հաջողվել է սիրտը վերակենդանացնել դրա կանգից 20 րոպե անց: Նոր վիրաբուժական տեխնիկայի կիրառման միջոցով կաճի փոխպատվաստման ենթակա օրգանների թիվը՝ առհասարակ: 

Այժմ հնարավոր է մահացած մարդու սիրտը հանելուց հետո ուղարկել «վերակենդանացման» գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի դրա բաբախումը:

Նոր մոտեցումների կիրառմամբ բժիշկները սիրտ են փոխպատվաստել երեք հիվանդների:

 

Աշխարհում առաջին անգամ «մեռած սրտի» փոխպատվաստում է իրականացվել