Հոնկոնգում բողոքի ակցիայի առաջնորդները չեղյալ են հայտարարել հանրաքվեն

14:55 • 26.10.14

Հոնկոնգում բողոքի ակցիայի առաջնորդները չեղյալ են հայտարարել կիրակի օրը նշանակված հանրաքվեն դրա նախատեսված մեկնարկից մի քանի ժամ առաջ: Այդ հանրաքվեի օգնությամբ ընդդիմությունը ցանկանում էր իմանալ կառավարության առաջարկների վերաբերյալ հասարակական կարծիքը, հաղորդում է ТАСС-ը: 

Տեղեկությունների համաձայն՝ այդ որոշումը կայացվել է քվեարկության ձևաչափի առնչությամբ տարբեր կարծիքների և այլ վիճելի հարցերի պատճառով: 

Ցուցարարները ցանկանում են Հոնկոնգում ժողովրդական բարեփոխումների իրականացում: Արդեն հինգերորդ շաբաթը շարունակվող ցույցերը կաթվածահար են արել Հոնկոնգի որոշ հատվածներ: 

Ուսանողական առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում կառավարական պաշտոնյաներն առաջարկել են Պեկինին հայտնել ցուցարարների տեսակետների մասին և հարթակ ստեղծել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երկխոսության համար: