Խորհրդարանի վրա հարձակման ժամանակ Կանադայի վարչապետը թաքնվել է պահարանում
Կանադայի խորհրդարանի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ այդ երկրի վարչապետը թաքնվել է պահարանում:
«Ռադիովեստի»-ն, արևմտյան ԶԼՄ-ների տվյալների հիման վրա, հայտնում է, որ վարչապետ Սթիվեն Հարփերը առնվազն 15 րոպե թաքնվել է պահպանողականների ժողովների դահլիճի պահարանի մեջ:
Միշել Զիհաֆ-Բիբո անունով ահաբեկիչը սակայն այդ սրահ չի մտել: Չորեքշաբթի օրը նշված ահաբեկիչը գնդակահարել էր պատվո պահակներից մեկին և ներխուժել Կանադայի խորհրդարան, որտեղ էլ ոչնչացվել էր:










