Ուկրաինայի Կիրովոգրադի տարածաշրջանում քարերով հարվածել են լրագրողների ավտոմեքենային

21:02 • 26.10.14

Ուկրաինայում անհայտ անձինք քարերով հարվածել են պատգամավորների թեկնածուների հետ Կիրովոգրադի տարածաշրջանում գտնվող լրագրողների ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ կայքի հայտարարությանը: 

«Անհայտ անձինք քարերով հարվածել են պատգամավորների թեկնածուների հետ Կիրովոգրադի տարածաշրջանի Զնամենսկի մարզի Սուբոտցի գյուղական թաղամասում գտնվող լրագրողների ավտոմեքենային»,-նշվել է հայտարարության մեջ: 

Դեպքի վայր է մեկնելօպերատիվ քննչական խումբը: Տվյալ փաստի շուրջ հետաքննություն է անցկացվում: