Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում Մոսկվայում ժամը 16.00-ի դրությամբ 400 մարդ է քվեարկել

18:41 • 26.10.14

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան տարածքում կազմակերպված ընտրատեղամասերում տեղի ժամանակով ժամը 16.00-ի դրությամբ 406 մարդ է քվեարկել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Ria.ru-ին: 

«Դա նախկին խորհրդարանական ընտրություններից 30 ձայնով ավել է»,-բրիֆինգի ժամանակ նշել է ՏԸՀ ներկայացուցիչը, ում խոսքով՝ բայցի այդ ընտրելու հնարավորություն չունեցող 104 քաղաքացի է գրացվել: 

«Որպես կանոն դրանք այն մարդիկ են, ովքեր դիմում չեն գրել: Նրանք չեն կարողացել մինչև ամսի 20-ը հասցեի փոփոխության վերաբերյալ դիմում ներկայացնել, ինչպես նաև նրանք, ովքեր չեն հետևում իրենց փաստաթղթերին»,-տեղեկացրել է ՏԸՀ ներկայացուցիչը: 

Ուկրաինայի քաղաքացիները հոկտեմբերի 26-ին արտահերթ ընտրություններում քվեարկում են 5 տարի ժամկետով Գերագույն Ռադայի 423 պատգամավորներ ընտրելու համար, որոնցից 198-ը՝ մեծամասնական, իսկ 225-ը կուսակցական ցուցակներով: