Խորհրդարանական ընտրություններն անցնում են արդար և թափանցիկ. Ուկրաինայի ԿԸՀ

22:07 • 26.10.14

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտումների վերաբերյալ սակավաթիվ բողոքներ է ստացել 2014 թվականի հոկտեմբերի 26-ին Գերագույն Ռադայի ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: 

ԿԸՀ նախագահ Ժաննա Ուսենկա Չորնայայի հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրությունները արդար և թափանցիկ են անցնում, ընդամենը մի քանի խախտումներ են արձանագրվել: 

«Ինչպես ԿԸՀ–ի, այնպես էլ դիտորդների, այդ թվում նաև՝ միջազգային, գնահատականի համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրությունները բոլոր օրենքների համաձայն են ընթանում՝ բաց, թափանցիկ, արդար, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան»,-նշել է ԿԸՀ նախագահը: