Ամերիկյան ընկերության նոր էլեկտրոնային սարքը տեղադրվում է զենքի մեջ և գրանցում ոստիկանի գործողությունները (տեսանյութ)

21:56 • 26.10.14

Ամերիկյան ինժեներները մշակել են սենսոր, որը թույլ է տալիս իրական ժամանակում հեռակա վերահսկողություն իրականացնել ոստիկանների գործողությունների նկատմամբ՝ զենքի օգնությամբ: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Onliner-ին: 

Սենսորը տեղադրվում է հենց զենքի մեջ. այն առցանց համակարգում ֆիքսում է ատրճանակի գտնվելու աշխարհագրական դիրքը, կրակոցի ուղղությունը և դեպքի այլ մանրամասներ։ Նոր տեխնոլոգիան արդեն փորձարկում է անցնում ԱՄՆ որոշ ոստիկանական բաժանմունքներում: 

Yardarm Technologies-ի նախագծի նպատակներից մեկն էլ գործընկերներին տեղեկություն հաղորդելն է բարդ իրավիճակում հայտնված ոստիկանի մասին, ով օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ չի կարող ուղարկել իր կորդինատները և օգնություն կանչել: 
 

Ամերիկյան ընկերության նոր էլեկտրոնային սարքը տեղադրվում է զենքի մեջ և գրանցում ոստիկանի գործողությունները (տեսանյութ)