Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

10:04 • 27.10.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23.19-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում՝ Վարդանաձոր գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի - Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.01-ին, մարվել` 00.06-ին: Ամբողջությամբ այրվել է Դ. Շ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34AO395 պ/հ ավտոմեքենան: