6 տարվա ընդմիջումից հետո «Աէրոֆլոտը» վերսկսել է Մոսկվա–Թբիլիսի չվերթերը
Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը վերսկսել է ուղիղ չվերթերը Մոսկվայի և Թբիլիսիի միջև, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Թբիլիսիի օդանավակայանի լրատվական ծառայությանը։
Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ավիաընկերությունն իրականացրել է առաջին չվերթը Մոսկվայից Թբիլիսի՝ 6 տարվա ընդմիջումից հետո։
«Համաձայն չվացուցակի, օրվա այդ ժամին «Աէրոֆլոտ»-ն ամեն օր կիրականացնի չվերթեր Մոսկվայի և Թբիլիսիի միջև»,- նշել են օդանավակայանում։










