Իսպանուհին փորձել է ստամոքսում 55.000 եվրո տեղափոխել

12:43 • 27.10.14

Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանա միջազգային օդանավակայանում թմրանյութերի դեմ պայքարող գործակալներն իսպանացի կնոջ ստամոքսում 55.000 եվրո են հայտնաբերել, դրան գումարած նաև 54.602 եվրո՝ թաքցրած ճամպրուկում, գրում է Dominican Today-ը։

 

Համաձայն Թմրանյութերի վերահսկման գործակալության խոսնակ Դարիո Մեդրանոյի՝ գումարը կնոջ ստամոքսում բաժանված և տեղավորված է եղել 16 պատիճում։ Նշվում է, որ հնարավոր է այդ գումարը կապված է թմրանյութերի հետ։

 

Մեդրանոն ասել է, որ 40-ամյա կինը, ում անունը չի հրապարակվում, ձերբակալվել է Բրյուսելից ժամանելիս։

 

Դոմինիկյան իշխանությունները հայտնել են, որ առաջին անգամ է, որ ձերբակալում են մեկին, ով մաքսանենգ ճանապարհով գումար է տեղափոխել ստամոքսում։