Ամերիկացին իր մեքենայով կոտրել է Տասը պատվիրանի հուշարձանը` առաջնորդվելով Սատանայի հրամանով (լուսանկարներ)
Ամերիկացի տղամարդուն տեղափոխել են հոգեբուժական հաստատություն` նրա վիճակը գնահատելու համար, երբ վերջինս միտումնավոր կերպով մեքենան վարել է դեպի «Տասը պատվիրանի» հուշարձանը Օկլահոմայում` կոտրելով այն:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ամերիկացին, իր արաքը մեկնաբանելով, ասել է, որ «Սատանան է իրեն հուշել այդպես վարվել»: 29-ամյա Մայքլ Ռիդը մեղադրվում է միտումնավոր կերպով Կապիտոլիումի շենքի մոտ գտնվող 180 սմ բարձրությամբ վիճահարույց կառույցի վրա ընթանալու համար: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը:
Նա այնուհետև ուրբաթ առավոտյան հայտնվել է Օկլահոմա Սիթիի դաշնային կառույցում, որտեղ նսեմացուցիչ հայտարարություններ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին` սպառնալով սպանել նրան: Ռիդին անմիջապես ձերբակալվել է, որից հետո վերջինս խոստովանել է, որ ինքն է ավերել հուշարձանը` առաջնորդվելով Սատանայի հրամանով:














