Արդարադատության նախարարությունը նախատեսում է Երևանում ամուսնության պալատ բացել

21:44 • 27.10.14

Արդարադատության նախարարությունը նախատեսում է Երևանում ամուսնության պալատ հիմնել, որի բացումը նախատեսվում է շուտով: Այս մասին Tert.am-ին ասաց արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ամուսնության պալատի բաման մասին այլ մանրամասնություններ նա չհայտնեց` նշելով, որ այս պահին կոնկրետ այլ բան չեն կարող ասել։


Հարցին, թե ամուսնության պալատը կլինի նախարարության համար նախատեսված նորակառույց շենքում, Ծովինար Խաչատրյանը պատասխանեց. «Ո'չ , առանձին տեղ է, ուղղակի դեռ շուտ է դրա մասին խոսել»։


Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին հանրապետական ԶԱԳՍ-ը տեղակայված էր Երիտասարդական պալատում, որը Կառավարարության որոշմամբ` քանդվեց 2004թ-ին։