Ավարտվել է Փարիզում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

18:51 • 27.10.14

19.27

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։ 

19.14

Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների առանձնազրույցն ավարտվել է, նրանց են միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։

18.31


Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի Նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը: 

Այսօր ավելի վաղ կայացել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ Նախագահներն այս տարի հանդիպել էին Սոչիում և Ուելսում: