Դիվերսանտ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մասին
Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի` Ստեփանակերտում սկսված դատական նիստի վերսկսումից հետո, որն ընթանում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մասին:
,Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գուլիևը նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության պահերը չի տեսել: Մի քանի օր անց Ասկերովը հայտարարել է, որ տղային պետք է սպանել: Նրա խոսքով` Գուլիևը շրջվել է կրակոցի ձայնից և տեսել, որ տղան սպանված է: Մեղադրյալը նաև պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը, փաստաթղթերը, ինչպես նաև` մեկ խոշոր եղջերավոր անասուն: Այնուհետև նա ասել է, որ Քարվաճառ գնացած Ասկերովին տեսախցիկով նկատել են տեղի բնակիչները. զինվորական և քաղաքացիական հագուստներով 2 մարդ է մոտեցել Գուլիևին, ում խոսքով` քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է նրա վրա, որից հետո ոչինչ չի հիշել:
Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ.` Լաչինում: 1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան` աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել մի կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել: Բանտից ազատվելուց հետո Գուլիևը 2004թ.-ից վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ: Խմբի մեկ այլ անդամի` Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013 թ., իսկ արդեն 2014 թվականի հունիսին, սահմանի վրա ձեռքբերված զենքով, համախոհները Շահումյանի շրջանի հատվածում հատել են ԼՂՀ սահմանը:










