Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-կրտսերի եղբայրը՝ Ջեբ Բուշը, պատրաստվում է 2016 թվականին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է նրա որդին՝ Ջորջ Պրեսկոտ Բուշը:
Նա հստակեցրել է, որ «դա ավելի քան հնարավոր է»: Նա նաև հավելել է, որ եթե իր հոր մտադրությունը հաստատվի, ապա ընտանիքը նրան ամբողջական աջակցություն կցուցաբերի:
Ավելի վաղ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարել էր, որ Ջեբ Բուշը ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնում:










