Canon-ի եռամսյակային շահույթը նվազել է 21 տոկոսով՝ լուսանկարչական սարքերի պահանջարկի անկման պատճառով

13:55 • 27.10.14

Ճապոնական Canon Inc-ը երրորդ եռամսյակում 21 տոկոսով կրճատել է օպերացիոն շահույթը՝ թվային ֆոտոխցիկների պահանջարկի նվազման պատճառով, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Երրորդ եռամսյակում ընկերության օպերացիոն շահույթը կազմել է 71,8 միլիարդ իեն (665 միլիոն դոլար)՝ մեկ տարի առաջ գրանցված 90,6 միլիարդ իենի դիմաց:

 

Եկամուտը 4,5 տոկոսի անկում է ունեցել՝ հասնելով մինչև 872,2 միլիարդ իենի:

 

Միևնույն ժամանակ, տպիչների և գրասենյակային այլ սարքավորումների վաճառքի շնորհիվ ընկերությունը բարձրացրել է մեկ տարվա օպերացիոն շահույթի կանխատեսումը 365 միլիարդից 370 միլիարդի:

Canon-ի եռամսյակային շահույթը նվազել է 21 տոկոսով՝ լուսանկարչական սարքերի պահանջարկի անկման պատճառով