Նյու Յորքում Էբոլայի կասկածանքով 5-ամյա տղա է հոսպիտալացվել

17:46 • 27.10.14

Նյու Յորքի Բելվյու հիվանդանոց է տեղափոխվել Գվինեայից ժամանած 5-ամյա տղա, գրում է Reuters-ը։

 

Տղան, ով ԱՄՆ էր ժամանել շաբաթ օրը, ունեցել է 39 աստիճան տաքություն, գրում է ABC News-ը։

Երեխայի վիճակը վատացել է, և նա սկսել է փսխել, ինչից հետո նրան Բրոնքս թաղամասի իր տնից տեղափոխել են հիվանդանոց, հայտնել են Նյու Յորքի առողջապահության աշխատակիցները։ 

 

ԱՄՆ-ում արդեն 4 հոգու մոտ Էբոլա է ախտորոշվել, որոնցից առաջինը Լիբերիայից ժամանած Թոմաս Էրիկ Դունկանն էր, ով վարակել էր իրեն խնամող բուժքրոջը և մահացել այս ամիս։