ԿԸՀ-ն ու ԱԳՆ-ն դիտորդներ չեն ուղարկել Ուկրիանա, բայց Աղասի Ենոքյանն այնտեղ է

21:22 • 27.10.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները դիտարկելու համար ո՛չ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը դիտորդներ չեն ուղարկել:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին երկու գերատեսչությունների խոսնակներ Տիգրան Բալայանն ու Հերմինե Հարությունյանը:


Սակայն նշենք, որ Ուկրիանայում է գտնվում քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը:


Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տպավորություններով, ընտրություններն անցել են նորմալ, ինչ-որ խախտումների ականատես չի եղել: Նա նշեց, որ եղել է շուրջ 15 ընտրատեղամասում: