Էստոնական դպրոցում աշակերտը սպանել է ուսուցչին

17:43 • 27.10.14

Էստոնական Վիլյանդի քաղաքի դպրոցներից մեկի աշակերտը սպանել է ուսուցչին: Այդ մասին հայտնել է շրջանային դատախազությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Postimees-ին:

 

9-րդ դասարանի աշակերտը սպանել է ուսուցչին, ով այդ պահին դաս էր անցկացնում: Ոստիկանությունը ստացել է համապատասխան հաղորդագրությունը տեղի ժամանակով ժամը 13:55-ին:

 

Աշակերտը ձերբակալվել է, ոստիկանությունն արգելափակել է դպրոցի շենքը: Ուսումնական հաստատության ղեկավարությունը դեռ հրաժարվում է կոնկրետ մեկնաբանություններից: