Յոհանեսբուրգի մերձակայքում սպանել են ՀԱՀ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին

09:58 • 27.10.14

Յոհանեսբուրգի մերձակայքում սպանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ և ավագ Սինզո Մեիվան, հաղորդում է Interfax.ru-ն:

 

Ոստիկանության տվյալներով՝ ֆուտբոլիստին սպանել են շաբաթ երեկոյան Յոհանեսբուրգից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրում: Երկու զինված հանցագործ ներխուժել է տուն, մինչ նրանց հանցակիցը սպասել է դրսում, և սպանել է դարպասապահին: Տանն այդ ժամանակ մոտ յոթ մարդ է եղել:

 

Իրավապահները նշում են, որ այդ իրադարձություններին նախորդել է վիճաբանությունը: Դրա հետ մեկտեղ հարձակման հստակ պատճառը հայտնի չէ: Մեյիվայի վրա հարձակումից հետո երեք տղամարդիկ անհետացել են դեպքի վայրից:

 

Ոստիկանությունը 14 հազար դոլար պարգևատրում է խոստացել հարձակվողների մասին տեղեկատվության համար:


Սինզո Մեյիվան 27 տարեկան էր: Նա խաղում էր Orlando Pirates հարավաֆրիկյան ակումբում: