Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

14:45 • 27.10.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: 

Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Եռաբլուր և Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շիրիմներին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։