Հավայան հրաբխից ժայթքող լավան հոսում է դեպի բնակելի գյուղեր (լուսանկարներ)
Պաշտոնական տվյալների համաձայն` Հավայան կղզիներում հրաբխից հալչող լավան շարունակաբար հոսում է` մոտենալով բնակելի տարածքներին, որոնց բնակիչներն զգուշացվել են մոտալուտ հանարվոր տարհանման մասին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` տասնյակ բնակիչների զգուշացվել է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները` երեքշաբթի հավանական տարհանման համար: Իհարկե, օրը կարող է փոփոխական լինել` կապված հոսքի ակտիվության հետ: Կարմիր խաչից հայտնել են, որ կազմակերպությունը ապաստան է բացում տարհանված մարդկանց ընդունելու համար:
Կիլաուե հրաբուխը շարունակաբար ժայթքում է` 1983-ից սկսած: Ժայթքումից հետո լավան հոսել է դեպի հարավ, իսկ վերջին երկու տարին սկսել է հոսել դեպի հյուսիս:

















