Ստամբուլում Հունգարիայի հյուպատոսարանը կասկածելի փաթեթ է ստացել. աշխատակիցները տարհանվել են

13:06 • 27.10.14

Ստամբուլում Հունգարիայի հյուպատոսարանը կասկածելի ծանրոց է ստացել, որում դեղին փոշի է եղել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Հյուպատոսարանի աշխատակիցները տարհանվել են:

 

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Ստամբուլում գտնվող Կանադայի, Բելգիայի և Գերմանիայի հյուպատոսարանները դեղին փոշու պարունակությամբ ծրարներ են ստացել:

 

Փոշու բաղադրության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ ահազանգն ստանալուց հետո համապատասխան մասնագետներ են ուղարկվել հյուպատոսարան:

 

Ենթադրաբար, այսօր Հունգարիայի հյուպատոսարանում հայտնաբերված փաթեթն ու մյուս կասկածելի ծրարներն ուղարկվել են նույն պահին: